Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի հանդիպումներ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ պաշտպանության եւ զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում նախատեսված են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին եւ Les Nouvelles d՛Armenie ամսագրին:
Հ. Ա.