Փետրվարին Երեւանում կբացվի Մարտիրոս Սարյանի`1929-1937 թվականներին կատարած գրքային նկարազարդումների ցուցահանդեսը: Մարտիրոս Սարյանը նկարազարդել է Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Ֆիրդուսու եւ ուրիշ հայտնի գրողների գրքերը:
Ըստ «Արմենպրեսի»` ցուցադրությանը կներկայացվեն աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերից, ինչպես նաեւ նկարչի ընտանիքի հավաքածուից:
Մարտիրոս Սարյանը նկարազարդումները կատարել է բավական սակավ միջոցներով, ավելի հաճախ միատոն, քան գունավոր, սակայն նրա սեւ-սպիտակ նկարազարդումներն այնքան դիպուկ ու դինամիկ են, որ ընթերցողը հեշտությամբ կարողանում է վերցնել գրքում կատարվող իրադրձությունների նաեւ տեսողական պատկերը:
Ի. Պ.