«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2010-02-09 | #22, 2010-02-10 | #23, 2010-02-11


ԵՍ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՉԵՄ ԾՆՎԵԼ, ՄԻ ՕՐ ԵԿԵԼ ԵՄ, ՄԻ ՕՐ ԷԼ ԿԳՆԱՄ

Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գերենալ-մայոր Ալիկ Սարգսյանը եւ ասուլիսը սկսեց լրատվամիջոցներին շնորհակալություն հայտնելով, որ ոստիկանության գործունեության նկատմամբ չի թուլանում հետաքրքրությունը եւ «մեր աշխատանքները պահում եք ձեր ուշադրության կենտրոնում»: Այնուհետեւ անդրադառնալով մեր հասարակությանը հուզող հանցագործությունների թվի աճին պրն Սարգսյանը հաստատեց, որ 2008 թվականի հետ համեմատած 2009-ին գրանցվել է աննախադեպ աճՙ 54,7 տոկոսով-մոտ 68 դեպք (2008-ին եղել է 9271 դեպք, 2009-ինՙ 14.339): «Սա նույն բնականոն երեւույթն է նշեց ոստիկանապետը եւ բացատրեց,- զարմանալի ոչինչ չկա: Հանցագործությունը եղել է եւ մնում է սոցիալական երեւույթ: Իսկ աճի միտումը պայմանավորված է նախկինում ոստիկանությունում հաշվառման չեն վերցվել հանվագործությունները, իսկ 2009-ին ՀՀ գլխ. դատախազի հետ համաձայնությամբ, դրանք ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում վերցվեցին հաշվառման եւ դրանց թիվը կազմեց 3129-ը: Հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկան էապես վնաս է բերել ինչպես համակարգի վարկանիշին, այնպես նաեւ խեղաթյուրել է հավատը ոստիկանության նկատմամբ: Այսօր դա մեր ամենակարեւոր գործերից մեկն է», նշեց պրն Սարգսյանը: Ցավոք դեռ կան վերը նշված փաստեր եւ դրանք բացահայտվել են ու ոստիկանության աշխատակիցները ենթարկվել են տարբեր կարգապահական տույժերի եւ շարունակվելու է նման պրակտիկայի դեն անզիճում պայքարը, նշեց ոստիկանապետը: Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում նկատվել է հանցագործությունների բացահայտման բարելավում 10,5 տոկոսով 2008-ի համեմատ: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ մշակվում է «Ոստիկանության բարեփոխումների փաթեթ», որն առաջիկայում կներկայացվի միջազգային կառույցների գնահատմանը: Այդ փաթեթով ոստիկանության կրթական համակարգը պետք է բերել եվրոչափանիշների, այս ոլորտում կամ կարծրացած իրողություններ, որոնք պետք է փոխվեն: «Ազգի» հարցին ի պատասխան պրն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության միլիցիայի դպրոցի 1-ին կուրսի կուրսանտի ինքնասպանության քրեական գործոց արդեն կա ձերբակալված անձ: Ըստ նախաքննության արդյունքների, մեկ այլ կուրսանտ որը ձերբակալվել է, դրդել է իր համակուրսեցուն նետվելու պատուհանից: Գործի քննությունը շարունակվում է եւ նոր հանգամանքներ ի հայտ գալուն պես ոստիկանապետը խոստացավ տեղեկացնել: Նոր հանգամանքներ չկա նաեւ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի բացահայտման շուրջը: Ինչպես նշեց պրն Սարգսյանը «Բոլոր հանցագործությունները ցաղ թե ուշ բավահայտվում են, բայց կան որոշները, որոնց բացագայտումը բավական բարդ է, բավական մեծ ծավալի աշխատանք եւ ժամանակ է պահանջում»: Մհերյանի սպանությունը նա հենց այդպիսի բարդերի շարքը դասելով ոստիկանապետը նշեց, որ դա իր անձնական պատասխանատվության հարցն է ու եթե սպանությունը բացահայտվի, ապա ինքը մի քիչ երկար կխոսի պրոֆեսիոնալիզմի մասին, իսկ եթե ոչ, ապա ինչ որ բան չեն կարողացել անել ու ցաղ թե ուշ միեւնույն է բացահայտելու ենՙ լինի դա իր օրոք, թե մեկ այլի: Իսկ այն հարցին, թե լուրեր են պտտվում ոստիկանապետին պաշտոնանկ անելու մասին, Ալիկ Սարգսյանը կատակեց ու ասաց, որ իր գլխին ոչ մի սեւ, մութ ամպեր չեն կուտակվել: Իրեն պաշտոնանկ անողը երկրի նախագահն է, եւ եթե դժգոհ լինի, այդ մասին կասի իրենց շաբաթը մեկ անգամ պարտադիր հանդիպման ժամանակ: «Իմ կողքին լաց աշխատող կորիզ է ձեւավորվել եւ մենք ամեն ինչ անում ենք մեր ազգաբնակչության անվտանգությունը պահպանելու համար»: Եվ նման լուրեր տարածողներին Ալիկ Սարգսյանը համարեց մի քանի արկածախնդիր կարոտախտով տառապող մարդիկ են, որոնք ոստիկանապետի պաշտոնի հետ կապված հատուկ մտքեր ու սիրավեպ կառուցած ֆանտազիայի արդյունք են եւ բոլոր շրջանառվող լուրերը հերյուրանք համարեց: «Ես ոստիկանապետ չեմ ծնվել, մի օր եկել եմ, մի օր էլ կգնամ, որ օրն էլ գնամ, պատվով ու արժանապատվությամբ կգնամ, հանգիստ եղեք, վախ, լացուկոծ ինձնից չեք լսի», հավատացրեց ոստիկանապետը:

«Ջիանի» ակումբում կատարված դեպքոի առնչությամբ արդեն կա երեք ձերբակալված անձինք եւ մի շարք թերթերում նշվող երկու պատգամավորները այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել:

Իսկ այն հարցին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից հանցագործությունների թիվը աճել է, ոստիկանապետը հաստատեց ու նշեց, որ 5,8 տոկոսով աճ է գրանցվել եւ մի շարք երկրների իրավապահների հետ տարվում են բանակցություններ, համագործակցության շուրջը: Թուրքիայի հետ սահմանի բացումը նոր լուրջ խնդիրների առաջ չեն կանգնեցնի հատկապես թմրամիջոցների ներկրման ուղղությամբ հարցին պրն Սարգսյանը նշեց, որ հիմա էլ մեր երկիր Թուրքիայից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր կան գրանցված եւ մոտ օրերս մեկ դեպքի մասին կտեղեկացվի, որի ընթացքում 4 կգ-ից ավել օպյում եւ 6,700 գր. հերոին տեսակի թմրանյութ է առգրավվել, որը մեր երկրի համար աննախադեպ թիվ է, մինչեւ այժմ հայտնաբերված ու առգրավված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի թվում: Սահմանների բացման դեպքում էլ մեր ուժերը լիուլի կբավարարեն դրանք կանխելու ու հայտնաբերելու ուղղությամբ, նշեց պրն Սարգսյանը: Ոստիկանապետը ցավով նշեց, որ ինքնասպանությունների թիվը աճել է եւ դրանց դրդապատճառները մանրակրկիթ հետազոտվում են: «Չնայած ոստիկանի հեղինակության հետ կապված մենք ցանկալի արդյունքի դեռ չենք հասել, սակայն հասարակություն եւ ոստիկան կապը սերտացել է եւ վստահությունը գնալով ավելանում է» նշեց ոստիկանապետը: Ասուլիսը ավարտվեց ոստիկանապետի շատ խիստ արտահայտությամբ, որը ուղղված էր այսօր հայկական եթերներից ցուցադրվող սերյալներին «այդ աղբը պետք է մաքրել եթերներից, որը շատ է ազդել մեր աշխատանքի վրա: Ես սկզբից ուզում էին սցենարիստներին, ռեժիսորներին հրավիրել ու հորդորել նրանց, սակայն ինձ ասացին, որ դա կարող է մարդու իրավունքների խախտում համարվել: Շատ եմ ափսոսում, որ չեմ արել, ու հիմա միջամտելու եմ, այդ մասին արդեն նախագահին եմ տեղեկացրել: Տեսեք թե ուր հասանք, որ 8-րդ դասարանի աղջնակը տպավորված այդպիսի սերիալով, դիմակ հագած երեկոյան ավազակության է գնում հարեւանի տուն: Իսկ ժողովուրդը հանգիստ է վերաբերվում նման սերիալներին: Մի գեղեցիկ օր կհավաքենք այդ խաժամուժը, սերիալները, կլցնենք աղբանոց ու կլինի դրանց վերջը», վստահ նշեց ոստիկանապետը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4