«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2010-02-09 | #22, 2010-02-10 | #23, 2010-02-11


ԱՊՀ-ՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ ԽՆԱՅՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական ուսումնասիրությունների համաձայնՙ Հայաստանի բնակիչները ԱՊՀ մնացած երկրներից ավելի շատ են խնայում ունեցած միջոցները` առկա ֆինանսական ճգանաժամի հետեւանքով: Ըստ կենտրոնի ուսումնասիրություններիՙ հայաստանցիների 65 տոկոսը ստիպված խնայողություններ է անում ճգնաժամի պատճառով, այնինչ ուկրաինացիների 49, ռուսաստանցիների 48 եւ բելառուսների 45 տոկոսն է խնայում:

Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ մարդիկ ավելի շատ խնայում են հագուստ եւ կոշիկ գնելիս, որն ավելի շատ բնորոշ է համարվել ուկրաինացիներին եւ ռուսներին:

Իսկ ֆինանսատնտեսական ճգնաժամից, նույն ուսումնասիրությունների համաձայն, «սարսափում» է հայերի 78 տոկոսը: Ամենաշատ մտահոգվածները ճգնաժամից Ռուսաստանում են` 80 տոկոս, ղազախների 78 տոկոսն է անհանգստություն հայտնել ճգնաժամից:

Ընդ որում, եթե Լիտվայում բնակչության 76 տոկոսը վստահ է, որ իրենց երկիրը «միայն նոր է մտնում ճգնաժամի մեջ», ապա ուկրաինացիների 51 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան գտնվում է ճգնաժամի գագաթնակետում: Ռուսների 31 տոկոսն էլ համարում է, որ իրենց երկիրն է վատթարագույն վիճակում, այնինչ 29 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն արդեն դուրս է գալիս ճգնաժամից:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4