«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ԱՊՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ-ում խաղաղության պահպանման համար հավաքական ուժերի գործունեության եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովմանը վերաբերող համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրիՙ վերոհիշյալ ուժերը պետք է ֆինանսավորվեն այն երկրներից, որոնք իրենց զորամիավորումները ներգրավելու են այդ ուժերի կազմում: Այդ ֆինանսավորումը արտացոլված է լինելու նշված երկրների պետական բյուջեներում: Համաձայնագրում նշված է նաեւ, որ ուժերին ֆինանսավորելու համար կարող են օգտագործվել նաեւ ԱՊՀ անդամ այլ երկրներից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից եկող միջոցները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4