Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը փետրվարի 10-ից եռօրյա այցով գտվում է Լիբանանում: Այդ երկրում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հետ Պետրոսյանը հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին:
Նախատեսված են նաեւ Գեորգի Պետրոսյանի հանդիպումները Լիբանանում գործող հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հ. Ա.