«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԵՆՔՈՒՄՙ ՈՐՊԵՍ ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքի այն նախագծին, որով լրացում է կատարվում ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում: Ըստ նախագծի` միջազգային պայմանագիր ստորագրող կողմը մինչեւ ստորագրված պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի այդ պայմանագրի մասնակիցը չդառնալու` զանազան խանգարիչ հանգամանքների երեւան գալու դեպքում, այդ մտադրության մասին հստակ հայտնելով: Սա փաստորեն ապահովական տարբերակ է այն դեպքում, եթե թուրքերը զզվեցնեն իրենց նախապայմաններով կամ ձգձգեն արձանագրությունների վավերացումը, այս լրացման պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա ընդհատելու գործընթացը: Ավելի վաղ նախագահ Սարգսյանն էր հանձնարարել համապատասխան կառույցներին` մշակել միջազգային պայմանագրերից հրաժարվելու, դրանք չեղյալ հայտարարելու, ստորագրությունը հետ կանչելու նախագիծ եւ ներկայացնել Ազգային ժողով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4