«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Գալանտուս Արտյուշենկոյի» (Ձնծաղիկ) հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է «Գալանտուս Արտյուշենկոյի» ծաղիկը, իսկ աջում` տերեւը, որի պատկերն անցնում է եւ շարունակվում դարձերեսին: Ծաղկի եւ տերեւի միջեւ դաշտում ոճավորված պատկերներ են: Տերեւի պատկերից աջ եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի ներքեւում երկու տողով նշված է հուշադրամի անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» եւ «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի շրջագծով վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են «Գալանտուս Արտյուշենկոյի» ցողունները եւ ծաղիկները: Պատկերներից աջ ներքեւում մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի եւ հարգի պայմանական գրառումը` «Ag 925»: Եզրաշուրթի շրջագծով վերեւում հայերեն, իսկ ներքեւի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» եւ «Galanthus artjuschenkoae»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը1000 դրամ
Մետաղը եւ հարգըարծաթ, 9250
Զանգվածը28,28 գ
Տրամագիծը38,61 մմ
Որակըպրուֆ
Դրամաշուրթըատամնավոր
Տպաքանակըմինչեւ 10000 հատ

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4