Թուրքական «Զաման»-ի տեղեկացմամբՙ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին այցելել է Մեջլիս եւ պատասխանել լրագրողների հարցերին: Նախ դեսպանը հույս է հայտնել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կկարողանա համոզել Իրանին` «ցանկալի արդյունքների հասնելու համար», կապված Իրանի ատոմային ծրագրերի հետ. «Մենք մեծ հույսեր ենք կապում Թուրքիայի հետ այս հարցում», ընդգծել է դեսպանը, ակնարկելով Դավոթօղլուի երեկ Թեհրան կատարած այցին:
Հայոց ցեղասպանությանը Վաշինգտոնի մոտեցումներին վերաբերող հարցինՙ դեսպանը բավական «դիպուկ» պատասխան է տվել. «ԱՄՆ-ը կարծում է, որ հայ-թուրքական գործընթացներն անչափ կարեւոր են, մենք ամեն կերպ օժանդակում ենք այդ գործընթացներին, որոնք արդեն թեւակոխում են երկու երկրների խորհրդարաններում քննարկումների փուլ: ԱՄՆ-ը կարեւորում է նաեւ երկկողմ հաստատված ճանապարհային քարտեզի նշանակությունը»:
Հ. Ա.