«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների կողմից կանխիկ դրամով կատարվող կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը եւ ժամկետները, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների հաշվառման» կարգը:

Գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ն:

Խորհուրդը որոշեց արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրել «Ֆրեշ» ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղին: Գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց «ԼԵՌԱԶ» ՍՊԸ-ին: Ուժը կորցրած ճանաչվեց «Կրեդիտ Հաուս» ՍՊԸ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 144 լիցենզիանՙ իր դիմումի համաձայն:

Խորհրդի որոշմամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվեց «Ալլյուր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Խորհուրդը որոշեց հրապարակել Կենտրոնական բանկի 2009 թ. չորրորդ եռամսյակի «Բանբերը»:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4