«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2010-02-18 | #29, 2010-02-19 | #30, 2010-02-20


«ԹԱՐԳՄԱՆԻՉ» ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԸՙ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Փետրվարի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սփյուռքի նախարարության հետ համագործակցող ինտերնետային բազմալեզու` online թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին: Այս ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն եւ հակառակը, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղություններով թարգմանություններ: Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նման ծրագրի նախաձեռնության կապակցությամբ եւ ընդգծել է, որ նման ծրագրերը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում սփյուռքում հայերենի պահպանության եւ տարածման համար:

Խմբի ղեկավար Էդուարդ Մանուկյանը ներկայացրել է ծրագիրը, դրա ընդլայնման, կատարելագործման եւ կիրառման հնարավորությունները: Մանուկյանն ավելացրել է, որ չնայած ծրագրի կայքը նոր է բացվել, արդեն իսկ օրական 1300 այցելու ունի, որոնց զգալի մասը սփյուռքից է:

Հանդիպման ընթացքում անհրաժեշտ է համարվել նաեւ ծրագրում Հայաստանից եւ սփյուռքից առաջատար մասնագետների ընդգրկումը: Վերջում նախագահը հաջողություն է մաղթել խմբին եւ խոստացել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել խմբի գործունեությանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4