Երեկ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ մեր երկրում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոի միջեւ կայացած հանդիպման ընթացքում հատկապես կարեւորվել է երկու երկրների համագործակցության խորացումը անվտանգությանն առնչվող հարցերում, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում: Նշվել է նաեւ, որ անհրաժեշտ է երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության ակտիվացում: