Երեկ Կրթական տեխնոլոգիաների ազգային կետրոնի տնօրեն Արեգ Գիրգորյանը հայտարարեց, որ այս տարի պետբյուջեի միջոցներով 300 դպրոցներ եւս կմիանան Հայաստանի ինտերնետային ցանցին: Գրիգորյանի տվյալներով, Հայաստանում արդեն տարբեր մարզերի 644 դպրոցներ միացված են ցանցին: «Ի դեպ, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր հանրապետությունում 400 դպրոցներ էլ կմիանան ինտերնետին, որի արդյունքում արդեն ավարտված կարելի է համարել դպրոցների տեղեկատվական միջավայրի ստեղծման ծրագիրը», նշեց Գրիգորյանը` հավելելով, որ ցանցին միացված դպրոցների տեղաբաշխումն ըստ մարզերի բավական հավասարաչափ է:
Իսկ ինֆորմատիկայի ուսուցիչների համար տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ. «Օրինակՙ անցյալ տարի նման դասընթացներ անցել են 320 դպրոցների ինֆորմատիկայի մանկավարժներ ու տեխնիկական սպասարկողներ», եզրափակեց Արեգ Գրիգորյանը:
Հ. Ա.