«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2010-02-24 | #33, 2010-02-25 | #34, 2010-02-26


ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ

Կառավարությունում երեկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց եւս մեկ հարց, որն առնչվում էր Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցմանը: Այդ կապակցությամբ կառավարությունը Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 85,1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցին, թե որքա՞ն ներդրումներ կկատարվեն այստեղ եւ որքա՞ն աշխատատեղեր կգործարկվեն, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ մասնավոր ընկերությունը կներդնի 50 մլն դոլարին համարժեք դրամ, կբացվի 100-150 աշխատատեղ: Ըստ նախարարի, շինարարությունն ավարտվելու է մեկ տարում, իսկ արտադրվող հայկական հանքային ջուրը արտահանվելու է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4