Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի բոլոր մասնաճյուղերում կարելի է ստանալ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ եւ տուժած համարված ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարները: Գումարները վճարվում են AXA-ի տրամադրած բանկային չեկերով` սկսած 1% հատուկ իջեցված սակագնով:
Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ AXA-ի կողմից վճարվող փոխհատուցման գումարների ստացման 13 790 խնդրադիմումից բավարարվել է 996-ը: AXA-ից ստացվել է 17,6 մլն ԱՄՆ դոլար, որից բաժանվելու է 11,350 մլն-ը, մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների եւ դատական ծախսերի համար:
Հաշվի առնելով, որ «Արդշինինվեստբանկը» մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում, Հայոց ցեղասպանության զոհերի եւ տուժածների իրավահաջորդ մեր հայրենակիցներին առաջարկվել է այդ գումարները ստանալ հենց այդ բանկի միջոցով:
Ա. Մ.