Ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի բացումը կվերացնի այն սահմանափակումները, որ կան լաստանավային փոխադրումների ժամանակ, կնվազեցի տարանցման ժամանակը (մեկ մեքենան մեկ ամսում երկու չվերթ կարող է անել մեկի փոխարեն), 20-25 տոկոսով` մոտ 1000-1500 դոլարով կէժանացնի Երեւան-Մոսկվա կամ Մոսկա-Երեւան ավտոմեքենայով բեռնափոխադրումը: Այս մասին երեկ ասուլիսում ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Անցակետի բացումը պետք է հիմք դառնա արտահանման խթանման ծրագրերի մշակման, արտահանմամբ զբաղվող մեր գործարարները պետք է համարձակ պայմանագրեր կնքեն իրենց գործընկերների հետ եւ մեծացնեն մեր արտահանումը, քանի որ մեր տնտեսության հիմնական խնդիրը արտահանման ծավալների մեծացումն է եւ մինչեւ 2008 թվականն ունեցած մեր դիրքի վերականգնումը», ասաց Ա. Ղազարյանը:
Ն. Մ.