Մարտի մեկին Երեւան ժամանեց Եվրոմիության բարձրաստիճան պատվիրակությունըՙ այդ կառույցում նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբՙ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքը նշել է, որ այս այցի առանցքային թեմաներից է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, բացի կոնկրետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների քննարկումից: Քեմբեքը ընդգծել է, որ ԵՄ-ը մտադիր է նոր թափ հաղորդել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին. «Հայաստանի ղեկավարության հետ եվրոպացի դիվանագետները հիմնականում կխոսեն հայ-թուրքականից, քանի որ հենց դա է նրանց այցի առանցքային նպատակը», շեշտել է Քեմբեքը:
Բացի ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներից, ԵՄ պատվիրակությունը Երեւանում կհանդիպի նաեւ ՀՀ նախարարություններին ու վարչական օղակներին խորհրդատվություն տրամադրող եվրոպացի փորձագետներին:
Հ. Ա.