Բաղդադի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում տեղի է ունեցել Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների ժողով, որը ստեղծել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհուրդ: Վերջինիս կազմում ընդգրկվել են 2 պատրիարքներ, 26 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, որոնք ներկայացնում են Իրաքում գոյություն ունեցող 30 քրիստոնեական համայնքները: Միաձայն քվեարկությամբ նորաստեղծ խորհրդի գերագույն քարտուղար է ընտրվել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը: Խորհուրդն իր նպատակն է հռչակել պահպանել եկեղեցիների միասնությունը, զորացնել նրանց ներկայությունն ու կարողությունները Իրաքում եւ աշխուժացնել միջկրոնական երկխոսությունները:
Հ. Ա.