Մարտի երեքին նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: Հանդիպման ընթացքում Մարտենսը նշել է, որ Հայաստանի երեք կուսակցություններ` Հանրապետականը, «Օրինաց երկիրը» եւ «Բարգավաճ Հայաստանը», դիմել են անդամակցելու: Այդ առիթով, Մարթենսի խոսքերով, Հայաստան կժամանի հատուկ պատվիրակություն, որը կուսումնասիրի կոալիցիոն կուսակցությունների հայտերը եւ կսկսի անդամակցության գործընթացը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկրի համար «Արեւելյան գործընկերությունը» «հնարավորությունների պատուհան» է տարբեր ոլորտներում բարեփոխումներ կատարելու առումով: Մարթենսը ընգծել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է եւ ընդգրկված է տարբեր համաեվրոպական կառույցներում:
Նախագահ Սարգսյանը Մարթենսին է ներկայացրել նաեւ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Երեւանի դիրքորոշումները:
Հ. Ա.