«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ» ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԵՆ ՀԱՅԵՐԵՆ

Թուրքիայի Նեւշեհր գավառի համալսարաններից մեկում ավարտին են մոտենում հայոց լեզվի եւ հայագիտության ֆակուլտետի բացման վերջին նախապատրաստական աշխատանքները: Համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հուլագուի խոսքերովՙ ֆակուլտետը կամրջի դեր կկատարի երկու երկրների հարաբերություններում: Հուլագուն նշել է, որ հարաբերություններ ունեցող հարեւան երկրի լեզուն պետք է լավ իմանալ: Դրանով պայմանավորված համալսարանում կդասավանդվի հայոց լեզու: Թուրք երիտասարդներին հայերեն են սովորեցնելու ադրբեջանցիները: Հուլագուն դա բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքիայում հայոց լեզվին տիրապետող մասնագետների թիվը քիչ է, մինչդեռ Ադրբեջանում դրանք մեծ թիվ են կազմում: «Արդեն ստացել ենք հայոց լեզվին տիրապետող ադրբեջանցի մասնագետների նախնական համաձայնությունը եւ 2010-ի ընթացքում ֆակուլտետն անպայման կբացվի», նշել է Հուլագուն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4