«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՐՑԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԷՐ, ԵՎ ԴԱ ՕԳՆԵՑ ՀԱՂԹԵԼՈՒՆ»

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւի ընդունումից հետո Կոնգրեսում հայկական պատվիրակության ներկայացուցիչներից ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ ուղիղ միացման ժամանակ նախ կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին անգամ պետական մակարդակով պատվիրակություն էր ուղարկել լսումներին, եւ դա մեծ ոգեւորություն էր առաջացրել տեղական հայկական կազմակերպությունների մեջ: «Ընդ որում` բազմակուսակցական պատվիրակության մեջ ներկայացուցիչներ կային ե՛ւ կոալիցիայից` ՀՀԿ-ից, թե՛ ընդդիմությունից: Եվ չնայած կուսակցությունների միջեւ ունեցած անհամաձայնություններին, տարատեսակ վեճերին, այս հարցը համազգային է, ինչը եւ օգնեց հաղթելուն», ասել է Վահան Հովհաննիսյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4