«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2010-03-06 | #41, 2010-03-10 | #42, 2010-03-11


«ԴՈՒՔ ՍՏՈՒՄ ԵՔ»

Թուրքական հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել բանավեճ «Թարաֆ» թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նշանյանի եւ թուրք պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի միջեւ: Նշանյանը նշել է, որ Թուրքիան շարունակում է անամոթաբար ժխտել ցեղասպանության փաստը: «Եթե Անկարան ընդունի իրողությունը, ապա ոչ մի խնդիր չի ունենա», ասել է Նշանյանը: Հալաչօղլուն հակադարձել է` «բացահայտելով ճշմարտությունն» այն մասին, որ «Թուրքիայում զոհված 250-300 հազար հայերի մահվան պատճառը եղել են սովը եւ տարբեր հիվանդությունները»: «Դուք ստում եք,- արձագանքել է Նշանյանը,- Դուք անամոթաբար խաբում եք, պարոն»: Նշանյանը նաեւ ուղիղ եթերում ներկայացրել է ցեղասպանությունը ապացուցող որոշ փաստաթղթեր, այդ թվումՙ Թալեաթ փաշայի հրամանը: Հաղորդավարը, նկատելով մեծացող լարվածությունը, հաղորդումն ընդմիջել է գովազդով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4