«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2010-03-10 | #42, 2010-03-11 | #43, 2010-03-12


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Apa գործակալությանը հայտնել է, որ ապրիլի 27-29 Բաքվում տեղի կունենա աշխարհի կրոնական առաջնորդների գագաթաժողով: Նրա խոսքերով, բարձր մակարդակով ընթանում են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

«Բաքու կժամանեն 150 կրոնական գործիչներ, առաջնորդներ, որոնք հսկայական աշխատանք են կատարում` իրենց շուրջը համախմբելով միլիոնավոր մարդկանց: Միայն ուղղափառ եկեղեցուց գագաթաժողովին կմասնակցի 11 պատրիարք: Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ աշխարհի բոլոր հնագույն կրոնական ուղղությունների ներկայացուցիչները: Երկօրյա սեմինարը մեծ ու նշանավոր հանդիպում կլինի հոգեւոր առաջնորդների համար», ընդգծել է նա:

Vesti.az-ը, հղում կատարելով նշյալ գործակալությանը, գրում է, որ Փաշազադեն չի բացառել գագաթաժողովին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությունը: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խոսքերովՙ տարօրինակ ոչինչ չի պատահի, եթե Գարեգին Երկրորդը մասնակցի գագաթաժողովին:

Լրատվական կայքը տեղեկատվություն չի հաղորդում` Բաքուն հրավիրե՞լ է Հայաստանին, թե` ոչ: Հյուրընկալող երկրի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մարտին կայանալիք հանդիպման ժամանակ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կհրավիրի Ամենայն հայոց կաթողիկոսին Բաքու:

Դա պարզելու նպատակով երեկ երեկոյան փորձեցինք կապվել Մայր աթոռի տեղեկատվական համակարգ: Դա մեզ չհաջողվեց

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4