News.am-ը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակվել է Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ Գոհար Պողոսյանը արդեն մեկ տարի վարչության պետի պաշտոնակատար էր: Այդ պաշտոնը թափուր է մնացել այն ժամանակվանից, երբ 2009-ի հունվարին պաշտոնից ազատվեց վարչության նախկին պետ Անահիտ Ադամյանը: Վարչության պետի տեղակալ է նշանակվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Գագիկ Նահապետյանը: Մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատվել էր ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը, որին դեռ ոչ ոք չի փոխարինել:
Ն. Մ.