Երեկ տեղեկություններ կային, թե իբր Ֆրանսիայում պաշտոնական այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ունի առողջական որոշ խնդիրներ: Այս կապակցությամբ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է այդ տեղեկությունները. «Դա լկտի սուտ է: Նախագահի ինքնազգացողությունը շատ լավ է: Նա բավական ջերմ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում, եւ, կարելի է նկատել, որքան ջերմ են անցնում նախագահի հանդիպումները, այնքան ավելի է ուժգնանում որոշ շրջանակների կողմից ստի ու ապատեղեկատվության տարածումը»:
Հ. Ա.