«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2010-03-10 | #42, 2010-03-11 | #43, 2010-03-12


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՃ ՀՈՒՆՎԱՐԻՆ

Անշարժ գույքի շուկայում կայունացումը շարունակվում է

2010-ի հունվարին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 8131 գործարք, ինչը 11,7 տոկոսով բարձր է 2009-ի հունվարի գործարքների եւ 52,9 տոկոսով ցածրՙ 2009-ի դեկտեմբերին կատարվածների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունվարին 2009-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 46,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունվարի համեմատ աճել 7,5 տոկոսով: 2437 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 81,5 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 33,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 62,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի հունվարի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 35,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազելՙ 54,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունվարին 2009-ի դեկտեմբերի համեմատ աճել ենՙ 0,5 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունվար 2009 թ.Միջին գները (դրամ) հունվար 2010 թ.Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2009 թ.
Կենտրոն499800473300472300
Արաբկիր362100370800370800
Քանաքեռ-Զեյթուն282300283300280900
Նոր Նորք254300232400230500
Ավան259100232800231800
Էրեբունի270200246200245400
Շենգավիթ260500247700245600
Դավթաշեն288200267800265700
Աջափնյակ246200237000234800
Մալաթիա-Սեբաստիա238100234700233800
Նուբարաշեն152600142200142200
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)283000269800268500

Մարզերում, բացառությամբ Երեւանի, հունվարին վաճառվել են 212 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 50 տոկոսով, իսկ 2009-ի հունվարի համեմատ աճելՙ 7,6 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները դեկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով:

Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 158 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 157 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 142 հազար դրամ, Գորիսը եւ Իջեւանը ՙ 137 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 125 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2010-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 299 գործարք, որից 78-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2009-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 42,2 տոկոսով, իսկ մարզերումՙ 34,4 տոկոսով: 2009-ի հունվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 62,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազելՙ 5,6 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի հունվարին 2009-ի դեկտեմբերի համեմատ աճել են 0,8 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունվար 2009 թ.Միջին գները (դրամ) հունվար 2010 թ.Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2009 թ.
Կենտրոն510000481100476600
Արաբկիր426700376900374500
Քանաքեռ Զեյթուն322900286700284500
Նորք-Մարաշ314100283200282000
Ավան286200236400234800
Էրեբունի291500249800247800
Շենգավիթ291900249800247800
Դավթաշեն324500273900270400
Աջափնյակ292400240700237700
Մալաթիա-Սեբաստիա287200239500236300
Նուբարաշեն172300146400146400
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)320000278600276300

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,8 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 303 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 165 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 161 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 144 հազար դրամ, Գորիսը 143 հազար դրամ, Իջեւանըՙ 139 հազար դրամ, Նոր Հաճընը 134 հազար դրամ, Եղվարդըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2010-ի հունվարին 2009-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազելՙ 18,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում հողերի աճուրդ վաճառքի գործարքների քանակը նվազել է 87,5 տոկոսով:

2010-ի հունվարին, 2009-ի դեկտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 58,2 տոկոսով, իսկ 2009-ի հունվարի համեմատ` 22,4 տոկոսով:

Իրականացվել են հիպոթեկային գրավադրման 47 գործարքներ, որից 28-ը` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 72,3 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 23,4 տոկոսն` անհատական բնակելի տների, մնացածըՙ հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2009-ի դեկտեմբերի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը նվազել է 75,8 տոկոսով, Երեւանում` 80,6 տոկոսով, իսկ մարզերում` 62 տոկոսով: 2009-ի հունվարի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,6 անգամ, Երեւանում` 2,5 անգամ, մարզերում` 9,5 անգամ:

Այսպիսով, 2010-ի առաջին ամսին պահպանվել է տարվա կեսից սկսված անշարժ գույքի գների կայունացումն ու վերջին 2-3 ամիսներին արձանագրվող ամսական փոքր աճը: Նախորդ տարվա հունվարի համեմատ էապես ավելացել է նաեւ գործարքների քանակը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4