Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նշել է Al Arabiya Broadcast-ին տված հարցազրույցում: «Ինձ անհանգստացնում է այդ հարցը: Ես պետք է նշեմ, որ բանաձեւը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի միայն մեկ հանձնաժողովի կողմից (ինչպես նաեւ ԱՄՆ 42 նահանգների կողմից-Հ. Ա.): Մենք այն համարում ենք սխալ: Թուրքիան եւ Հայաստանը առաջընթաց են գրանցում հաշտեցման ուղղությամբ: Արձանագրություններն էլ պատրաստվել են հենց դրա համար: Կարծում եմ` դա է անհրաժեշտ գործընթացը, իսկ նման բանաձեւերը կարող են վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հուսով ենք, որ Կոնգրեսն ու Ներկայացուցիչների պալատն ավելի հեռու չեն գնա այդ բանաձեւի հարցում», հայտարարել է Պենտագոնի ղեկավարը: Հատկանշական է, որ Գեյթսը սխալ է բնութագրում հայկական բանաձեւի ընդունումը ոչ թե նրա անհիմնության պատճառով, ինչպես պնդում է «բարեկամ Թուրքիան», այլ` հանուն Վաշինգտոն-Անկարա բարեկամության պահպանման:
Հ. Ա.