«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՆԱՄԱԿ` ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Չնայած մարտի մեկի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ անդամները հայտարարեցին, որ իրենց հաջորդ հավաքը տեղի կունենա մարտի 17-ին, սակայն, հաշվի առնելով, որ մարտի 17-ին Փարիզում կայանալու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, ընդդիմությունը որոշել էր այս իրադարձության նախօրեին` մարտի 16-ին կազմակերպել երթ: Երթը սկսվեց Սարյանի արձանի մոտից, այնուհետեւ «Լեւոն-նախագահ» բղավողները հասան Եվրոխորհրդի գրասենյակ, որտեղ հանձնեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ նամակը` հասցեագրված Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբյորն Յագլանդին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերովՙ նամակով ներկայացված է ՀԱԿ-ի հայտնի ժամանակացույցը: Զուրաբյանը նաեւ ավելացրեց, որ իրենք ամենեւին էլ չեն ապավինում եվրոպական կառույցներին. «Մենք ապավինում ենք մեր ուժերին», ընդգծեց Զուրաբյանը:

Իսկ հերթական քաշքշոցը` երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ, այս անգամ էլ եղավ, սակայն արագորեն մարվեց:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4