«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2010-03-17 | #47, 2010-03-18 | #48, 2010-03-19


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՔԱՐՏՙ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի մասնաճյուղերում Intel Express դրամական փոխանցումների համակարգով գումարներ ուղարկող կամ ստացող բոլոր հաճախորդները, անկախ փոխանցվող գումարների չափից, կարժանանան միջազգային հեռախոսակապի քարտի: Այս ակցիան կգործի երկու ամիս` մարտի 15-ից մայիսի 15-ը:

Տեղեկացվում է, որ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը համարվող «Արդշինինվեստբանկի» հաճախորդները շուտով հնարավորություն կունենան օգտվելու նոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի ծառայություններից:

Խոսելով վերոնշյալ ակցիայի մասին, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է. «Մեր բանկում արդեն ձեւավորվել է բարի ավանդույթ` հաճելի անակնկալներ մատուցել դրամական փոխանցումների համակարգերից օգտվող մեր հաճախորդներին: Intel Express-ի հետ իրականացվող այս ակցիան հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին անվճար զրուցելու արտերկրում գտնվող իրենց մտերիմների հետ»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4