Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: 2009-ին մեր երկիր մտնող դրամական փոխանցումները կազմել են 321 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով քիչ է 2008-ի ցուցանիշից: Ընդ որում, եթե 2008-ին մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է մոտ 270 հազար դրամ, ապա 2009-ին եղել է 236 հազար դրամ:
Անշուշտ, չի կարելի պնդել, որ սրա պատճառն այն է, որ մեր քաղաքացիները ավելի քիչ են զգում արտերկրից դրամական փոխանցումների կարիքը: Պատճառը թերեւս այն է, որ դեռեւս շարունակվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամն, ու տարբեր երկրներ կրճատում են միգրանտների թիվը:
Հ. Ա.