«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԿՐԿԻՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

«Ազգ»-ը տեղեկացրել էր, որ Բուլղարիայի խորհրդարանը անցյալ ամիս քննարկել եւ մերժել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Սակայն բուլղարական «Կարգուկանոն, իրավունք եւ արդարություն» կուսակցությունը հայկական բանաձեւը կրկին մտցրել է խորհրդարան: Բուլղարիայի մամուլն ընդգծում է, որ այս անգամ բանաձեւի քննարկման համար ժամանակը ճիշտ է ընտրվել. «Քանի որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջերս հայտարարեց այդ երկրում ապրող 100 հազար հայերի արտաքսման հնարավորության մասին, բացի այդ, նախարար Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանեց Բուլղարիա», գրում են բուլղարական թերթերը:

Բանաձեւը խորհրդարանի օրակարգ մտցնող կուսակցության ղեկավար Յանե Յանեւը հայտարարել է. «Բուլղարիայի կողմից ողբերգական իրադարձությունների ընդունումը նպատակ ունի Շվեդիայի եւ ԱՄՆ-ի պես պարզորոշ դիրքորոշում գրավել պատմական իրականության հանդեպ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4