The Jerusalim Post-ում Եբրայական համալսարանի գիտնականն իր զարմանքն է հայտնել, որ Lonely Planet`s-ի` Թուրքիայի մասին ուղեցույցում հայերի մասին որեւէ հիշատակում չկա. «Ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ առաջներում Արեւելյան Թուրքիայի բնակչության մի զգալի մասը կազմող հայերի մասին այնտեղ որեւէ տեղեկություն չկա: Իսկ ուղեցույցի առ-ցանց տարբերակում ընդհանրապես հաստատվում է, որ Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին, չի եղել: Խոսքը միայն Առաջին աշխարհամարտի ժամանակվա զոհերի մասին է, որի հետեւանքով էլ իբր ծագել է Հայոց ցեղասպանության սցենարը», նշել է հրեա գիտնականը` հավելելով, որ երբ խոսվում է Հայոց ցեղասպանության առաջացման ծագման սցենարների մասին, «մնում է միայն տարածել ձեռքերը», սակայն գիտնականը նաեւ կարծիք է հայտնում, որ ուղեցույցները չէ, որ պետք է դատեն պատմական հարցերը. «Նմանօրինակ ուղեցույցների գործունեությամբ անհետանում է Անատոլիայում հայ ժողովրդի պատմությունը, որի արմատները մ. թ. ա. 6-րդ հազարամյակում են: Սակայն, հավանաբար արդարության վերականգնման համար, Հայաստանի մասին ուղեցույցում Հայոց ցեղասպանությունը նշված է իբրեւ մարդկանց զանգվածային բնաջնջում, նշված է նաեւ 1,5 մլն հայ զոհերի մասին: Սակայն սա չի կարող արդարացնել Թուրքիայի մասին ուղեցույցի կեղծվածությունը», The Jerusalim Post-ի էջերում ընդգծել է հրեա գիտնականը:
Հ. Ա.