«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2010-03-18 | #48, 2010-03-19 | #49, 2010-03-20


ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՆՈՐ ԿԱՐԳ

Եվրոխորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի (Visa Code) մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո, 2010 թ. ապրիլի 5-ից Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները.

- անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տասը տարինՙ տրման ամսաթվից (այսինքնՙ ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու),

- դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջՙ նախատեսված մուտքի վիզայի համար,

- անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:

Նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4