«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ԿԱՐԱՆՏԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԽՈԶԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածման պատճառով, որի վարակը հայտնաբերվել է Տավուշի մարզի 5 գյուղերում, մարզում հայտարարվել է կարանտին: Մարտի 18-ի դրությամբ մարզում հիվանդություններից արդեն սատկել է 220 խոզ: Տավուշի մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված են մարզային եւ գյուղական համայնքների ղեկավար ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կհաշվառի վարակված խոզերը, ոստիկանական հատուկ ջոկատները, սանիտարահամաճարակային եւ անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչները Լոռու մարզ տանող ճանապարհին կարանտինային կետեր կբացեն:

Տեղեկացնենք նաեւ, որ, որպես կանոն, վարակված խոզերը պետք է տեղափոխվեն բնակչությունից հեռու առանձին տարածքներ, որտեղ եւ անհրաժեշտ է նրանց անարյուն ոչնչացնել:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4