Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ըՙ մեջբերելով Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը. «Մարտի 23-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, քննարկվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչպես նաեւ միջազգային խոշոր նախագծերի իրականացումը, այդ թվում` էներգետիկ ոլորտին առնչվող նախագծերի: Երկու վարչապետները քննարկել են նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում փոխգործակցության մի շարք հարցեր», նշել է Պեսկովը:
Հ. Ա.