«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2010-03-20 | #50, 2010-03-23 | #51, 2010-03-24


«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՇԵՑ 15-ԱՄՅԱԿԸ

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ընկերության Ֆիլիպ Մորիս Սերվիսի Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչությունը երեկ նշեց Հայաստանում իր գործունեությունը սկսելու 15-ամյակը: Այդ կապակցությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացուցչության ղեկավար Սարգիս Ծաղիկյանն ու կորպորատիվ կապերի ղեկավար Ահարոն Թադեւոսյանը տեղեկություններ ներկայացրին այս ընթացքում ընկերության Հայաստանում գործելու մանրամասների, համաշխարհային եւ հայաստանյան շուկայում զբաղեցրած դիրքի, մեր երկրում ընկերության կողմից իրականացվող բարեգործական նախագծերի, անչափահասներին ծխելուց զերծ պահելու արշավի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի» գործունեության այլ դրվագների մասին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4