«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2010-03-23 | #51, 2010-03-24 | #52, 2010-03-25


ԱՆԿԱՐԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՎԵՐՋՆԱԳԻ՞Ր Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է այն պայմանները, որոնց պարագայում դեսպան Նամըք Թանը կվերադառնա Վաշինգտոն: «Թուրքիան իր դեսպանին հետ չի ուղարկի Վաշինգտոն, մինչեւ Օբամայի վարչակազմը եւ Կոնգրեսը հստակ չասեն, որ չեն դատի Թուրքիայի պատմությունը», Դավութօլղլուի խոսքերն է մեջբերել Washington Post պարբերականը: Թերթի փոխանցմամբ` Անկարան դեսպանին հետ կուղարկի ԱՄՆ երկու պայմանով` վարչակազմը եւ Կոնգրեսը պետք է ձեռնպահ մնան Թուրքիայի պատմության մասին որոշումներ ընդունելուց, եւ պետք է համաձայնություն լինի` զարգացնելու ռազմավարական դաշնակիցների համագործակցությունը:

Հիշեցնենք, որ Անկարան Միացյալ Նահանգներից հետ կանչեց դեսպան Նամըք Թանին, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Ի դեպ, անցյալ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ պայմանավորվածություն չկա` կանխելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

Ի հավելումն դրա, «Մեջլիս» պարբերականը գրում է, որ մինչ դեսպանի հարցով որեւէ որոշում կայացնելը Թուրքիայի կառավարությունը կսպասի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4