«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2010-03-23 | #51, 2010-03-24 | #52, 2010-03-25


ԹՈՒՐՔԵՐԸ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երիտասարդ թուրք ռեժիսորներ Մուժդե Արսլանն ու Այթար Դեմիրտաշն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում են 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր, արխիվներ: Նպատակը հետեւյալն է. իրենց հասակակիցներին ֆիլմի միջոցով ներկայացնել 1915-ի ցեղասպանության մասին տեղեկություններ: Արդյունքում թուրք ռեժիսորները որոշեցին ֆիլմ նկարահանել այն հայուհիների մասին, որոնց 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ առեւանգեցին, ստիպեցին կրոնափոխվել ու ստիպել ամուսնանալ թուրքերի հետ: «Վախի արդյունքում, հայ կանայք հետագայում վախենում էին ասել, որ իրենք հայուհիներ են: Իմ ֆիլմումՙ «Անհավատների աղջիկները», փորձում եմ ներկայացել նրանց ողբերգական ճակատագիրը: Դա դժվար կլինի, որովհետեւ նրանք ողջ չեն: Բայց պատմությունը պետք է ճանաչել ու պետք է վերականգնել պատմական արդարությունը նրանց ժառանգների պատմությունների միջոցով», «ԽՈՉՍՈջրՍՌռ ցջպս» պարբերականին հայտարարել է ռեժիսորը:

Այթար Դեմիրտաշի ֆիլմն էլ կոչվում է «Ասինե»: Անվան ընտրությունը պատահական չէ: «Տատիկս` Ասինեն հայուհի էր: Նրան ստիպել են ամուսնանալ իմ պապիկի հետ 1915-ին: Իմ նախնիների պատմությանը ծանոթացել եմ վերջերս ու շատ էի զարմացել, որ իմ մեջ կա հայկական արյուն, հայկական արմատներ: Այս ֆիլմը նկարահանում եմ, որպեսզի թեման, պատմությունը, որ երկար տարիներ Թուրքիայում արգելված էր, վերջապես դառնա հասարակությանը հասանելի», նկատում է Այթարը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4