«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


«ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԿԼԻՆԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՆՈՐ ԵՐԿՐՆԵՐ»

Երեկ կայացած ասուլիսում նման համոզմունք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : Դեմոյանն ընդգծեց, որ ցեղասպանության խնդիրը չպետք է դառնա քաղաքական մանիպուլյացիաների առարկա. «Սակայն, ցավոք սրտի, համաշխարհային քաղաքականության մեջ ոչ միայն մեր, այլեւ այլ հարցեր դառնում են կոնկրետ խնդիր լուծելու միջոց», նկատեց Դեմոյանը: Այնինչ, բանախոսի կարծիքով, որեւէ երկրում, որտեղ քննարկվում եւ ընդունվում է ցեղասպանության փաստը, այդ ճանաչումը պետք է բխի այդ երկրի պատմության եւ հիշողության հրամայականից. «Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ երկրների պատմության եւ հիշողության մասն է կազմում», շեշտեց Դեմոյանը` հավելելով, որ բազմաթիվ ամերիկացիներ, շվեդներ, ֆրանսիացիներ են հայկական ողբերգության ականատեսը եղել: «Եղել են շվեդ կին միսիոներներ, ովքեր խելագարվել են իրենց տեսածներից», նշեց Դեմոյանը:

Սակայն իրականությունն, ըստ բանախոսի, մնում է այն, որ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ունի իր տրամաբանությունը. «Այս գործընթացը չի ուղղորդվում ո՛չ հայերի ցանկությամբ, ո՛չ էլ հայկական լոբբիինգի ջանքերով», ասաց Դեմոյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4