1933-1936 թթ. Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման դեմ Ալ. Թամանյանի հետ պայքարած հնագետ Աշխարհբեկ Քալանթարի մասնագիտական եզակի վկայությունը:
1980 թ. Կիպրոս այցելության տպավորություններ Կարպիս Սուրենյանի էսսեում. 1946-ի ներգաղթից 34 տարի անցՙ կրկին Մելգոնյան վարժարանում:
«Պատառիկներ» ՊԱԿ-ի արխիվիցՙ 1936 թ.ՙ Լեռ Կամսարի հարցաքննության արձանագրությունից:
Երաժշտական կյանք. Արաքսի Սարյանի անդրադարձը Օպերային թատրոնի վերաբերյալ «Ազգի» հրապարակումներին: Արթուր Ավանեսովի արձագանքը պետկոնսերվատորիայի ուսանող կոմպոզիտորների ստեղծագործությունների սեփական կատարումներին:
Հատվածներ Մարտիրոս Սարյանի հետ Շահեն Խաչատրյանի զրույցներից եւ լուսանկարների առաջին հրապարակումներ:
Ֆրեզնոյում լույս տեսած Վիլյամ Սարոյանի անտիպ մի քանի գործերիՙ «Երիտասարդ Սարոյանը» խորագրով առաջին ժողովածուինՙ Լուսինե Ֆերեշեթյանի անդրադարձը:
«Լուսանկարչական ասպարեզի Ռեմբրանդտը»ՙ «Քարշը պատմություն է» Նյու Յորքում ցուցադրված ֆիլմի առիթով:
Հայաստանյան եւ սփյուռքյան նոր հրատարակություններՙ ըստ Գեւորգ Յազըճյանի:
Կանացի կոշիկի ամերիկահայ մոդելյորըՙ Արշո Բաղսարյանի գործունեության մասին Մարիամ Լաճիկյանի նյութում:
Մ. Բ.