«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մարտի 25-26-ը Երեւանում ՀՅԴ նախաձեռնությամբ Երեւանում կայացավ սոցիալիստական կուսակցությունների համաժողով: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքական գործիչները, վերլուծաբանները, հասարակական գործիչները ներկայացրին ժամանակակից աշխարհում սոցիալիստական գաղափարախոսության տարածման, տարբեր երկրներում այդ սկզբունքների ներկա իրավիճակը, իսկ հայաստանցի գործիչները ներկայացնում էին իրենց տեսակետները, թե որքանո՞վ կօժանդակեն սոցիալիստական մոտեցումները, դրանց գլոբալ հեռանկարները Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Հայաստանի զեկուցողներից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախագահ Արսեն Համբարձումյանը ներկայացրեց սոցիալական պետության կարեւոր հիմքերը եւ հիշեցրեց, որ մեր երկրի սահմանադրությամբ է ամրագրված, որ Հայաստանը սոցիալական պետություն է: Սպառողների շահերի պաշտպան հասարակական կազմակերպության նախագահը նշեց, որ միայն արտադրության` ստվերից ելնելուց, եւ քաղաքացիների վախի մթնոլորտի վերացումից հետո է հնարավոր անցնել քիչ թե շատ սոցիալական պետության: Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը կարծիք հայտնեց. «Այսօր ունենք անհանգստացնող չափերի մեծ հարաբերությամբ տարբերություն արտահանման եւ ներմուծման միջեւ: Մեր արտահանման ցուցանիշները ամենացածրն են ԱՊՀ երկրներում», նշեց Վարդանյանը` հիշեցնելով, որ. «Ներմուծողները թիթեռների նման են, այսօր կան, վաղը չկան»:

Համաժողովին իրենց զեկույցները ներկայացրին նաեւ առողջապահության, մշակույթի եւ այլ ոլորտների մասնագետներ, տարբեր քաղաքական գործիչներ:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4