«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


ԻՍՐԱՅԵԼՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊՏԱԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՀԻՇԵՑՆԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, ապրիլին քննարկման է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նման նախաձեռնությամբ հանդես է գալու «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը: Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ առանձնակի հույսեր չի կապում հայ-իսրայելական հարաբերությունների փորձագետ Արտակ Գրիգորյանը . «Որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվելու է Քնեսեթում, չի նշանակում, թե Իսրայելի պետական քաղաքական մոտեցումներն այս հարցի նկատմամբ որոշակի փոփոխության են ենթարկվել: Ճիշտ է, Իսրայելի գիտական շրջանակները հայամետ կեցվածք ունեն, սակայն երբ հարցը գիտական հարթությունից տեղափոխվում է քաղաքական, պատկերը փոխվում է, քանի որ առաջին պլանում շահերն են»:

Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումն էլ այդ հարցում լուրջ եւ բեկումնային քայլեր չի կատարի: «Ընդամենը կբարձրանա հակաթուրքական տրամադրությունների չափաբաժինը, հայամետ տրամադրություններ կարտահայտեն, հերթական անգամ մի թեթեւ ապտակ կտան Թուրքիային` սպառնալով ճանաչել ցեղասպանությունը: Սակայն իրատեսական չէ, որ Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի Քնեսեթում: Այսօր Իսրայելը դեռեւս պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4