Ինչպես տեղեկացանք ԲԱՄՕ ընկերությունից, վերջերս ընկերությունը շահել է Մոսկվայի հյուսիս-արեւելքումՙ Ռոստոկինսկայա փողոցի խոշորագույն բնակելի համալիրի լուսաթափանցիկ կոնստրուկցիաների նախագծման, պատրաստման եւ մոնտաժման աշխատանքների իրականացման համար հայտարարված միջազգային մրցույթը: Նոր համալիրը կկոչվի «Տրիկոլոռ» եւ կունենա 46-58 հարկանի 4 մասնաշենքեր, իսկ լուսաթափանցիկ կոնստրուկցիաների ընդհանուր մակերեսը կկազմի 125 հազար քմ:
Հիշեցնենք, որ ԲԱՄՕ-ն խոշոր շինարարական ընկերություն է Ռուսաստանում, իսկ սեփականատերը Մուրադյան եղբայրներն են:
Ա. Մ.