«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2010-03-30 | #56, 2010-03-31 | #57, 2010-04-01


ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» ՇԱՐԺՈՒՄԸ

Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, մասնավորապես միության անդամ երիտասարդական ասոցիացիան նախաձեռնել են «Անմեղ նահատակի հիշատակին» շարժումը: Նախատեսվում է մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մայրաքաղաքում եւ Հայաստանի շրջաններում երիտասարդների ջանքերով տնկել 1,5 մլն ծառ:

Մարտի 31-ին տրվեց այս հատկանշական նախաձեռնության մեկնարկը: Ծառատունկ կատարեցին մայրաքաղաքի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցը, Շիրազի անվան թիվ 169, Նոր Նորքի թիվ 163, Չարբախի թիվ 174 դպրոցները, ինչպես նաեւ Հայոց ազգային բանակի Նուբարաշենի մայրաքաղաքային գունդը: Բոլոր այս կրթօջախներն ու զորամասը մեծ խանդավառությամբ ընդունելով ծառատունկի կոչը, նաեւ պատրաստակամություն հայտնեցինՙ խնամելու բոլոր նորատունկ ծառերը:

Ծառատունկին առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդ համարում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4