Ապրիլի մեկից եթեր հեռարձակվեց հայկական սփյուռքի համար ստեղծված «TV Arm.ru» հեռուստաընկերությունը HOTBIRT արբանյակային հաղորդիչի միջոցով: Վերոհիշյալ արբանյակային հաղորդիչով աշխարհում դիտում են նաեւ Հ1, «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների ծրագրերը: Արբանյակային հաղորդիչն ունի հնարավորություն ազդանշաններ փոխանցելու Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արեւելքում եւ այլուր: Սա նշանակում է, որ նորաստեղծ հայկական թվային հեռուստաընկերությունն իրոք ստեղծված է սփյուռքի համար: Ալիքի հաղորդումները նախատեսված են հեռուստադիտողների լայն շրջանակների համար: Հեռուստաընկերության հեղինակային նախագծերից են «Սփյուռքի ձայնը», «Հայերը` համացանցում», «Բարի լույս, սփյուռք», «Հայկական հեռուստատեսությունը պատասխանում է», «Խաչմերուկ», «Սփյուռքի դեմքերը», տարբեր բանավեճային, զվարճալի, մանուկների համար հաղորդումներ եւ այլն: Հեռուստաընկերությունը կներկայացնի նաեւ հայկական, ռուսական, համաշխարհային ֆիլմերի, մուլտֆիլմերի հսկայական տեսականի` «Մերոնք` կինոյում» նախագծի շրջանակներում:
Հեռուտաընկերությունը նաեւ հնարավորություն է ընձեռում հեռուստադիտողներին քննարկելու արդեն գոյություն ունեցող նախագծերը կամ առաջարկելու սեփականները` www.tvarm.ru պաշտոնական կայքում:
Հ. ԱՖՅԱՆ