Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի նախաշեմին հայկական սահմանամերձ Թթու ջուր գյուղում կտեղադրվի հուշարձան` նվիրված պատերազմում զոհված 76 համագյուղացիների հիշատակին: Ապրիլի 3-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի քաղաքից տեղի հայ համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանն արդեն ուղարկել է հուշարձանը Հայաստան: Երեքմետրանոց արձանը պատկերում է կանգնած զինվորին, որը գլուխը խոնարհում է մոր առջեւ:
Հ. Ա.