Մեր թերթը տեղեկացրել էր, որ Գերմանիայի ARD հեռուստաընկերությունը ուրբաթ օրը կցուցադրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Աղետ-Ցեղասպանություն» 90 րոպեանոց վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնից, արդեն ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբելոն» կինոթատրոնում ֆիլմը ցուցադրվել է: Դիտմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի դիտումից հետո ելույթ են ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը :
Հ. Ա.