«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2010-04-07 | #62, 2010-04-08 | #63, 2010-04-09


ՆԱՄԱԿ` ՕԲԱՄԱՅԻՆ

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի ստորագրությամբ նամակում կոչ է արվում Օբամային ապրիլի 24-ին հավատարիմ մնալ իր խոստումներին եւ «որդեգրել ճշմարիտ, արդար եւ ամերիկյան ժողովրդին հարիր քաղաքականություն». «Մենք հորդորում ենք Ձեզ` որպես մեր նախագահի, կատարաել Ձեր պարտականությունները: Մենք խնդրում ենք, որ Դուք հավատարիմ մնաք Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր իսկ ունեցած դիրքորոշմանը: Մենք ցանկանում ենք, որ Ձեր «ապրիլ 24-ի» ելույթը կազմելիս Դուք հաշվի առնեք Ամերիկայի հայկական համայնքի հիշողություններն ու բոլոր նրանց դիրքորոշումները, որոնք անտարբեր չեն` հրեշավոր հանցագործության նկատմամբ», նշված է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4