ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իր հասցեին հնչած հայտարարություններին արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել, ցնծում են` համարելով, որ իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը... Ես խորհուրդ կտայի այդ պարոններին` շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել: Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն` ապա կհայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը», ասել է Ռ. Քոչարյանն` ավելացնելով, որ իրեն երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իր մասին այդ «պռաշլյակները» (իր խոսքով`օգտվել է Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից). «Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսին են թույլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող», ասել է նա եւ որպես հետգրության ավելացրել. «Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով, երեք տարի առաջ: Իսկ Փարիզում, մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանք անող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:
Մ. Խ.