«Ֆիլիպ Մորիս ինթերնեշնլ» ընկերության հայաստանյան գրասենյակը երեկ տնտեսական լրագրողների համար շնորհանդես էր կազմակերպել, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանում, մեր հարեւան երկրներում եւ Եվրոմիության երկրներում ծխախոտի հարկան առանձնահատկություններն ու նմանությունները: Ընկերության մասնագետներն անդրադարձան Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկի կիրառմանն ու առաջարկվող օրենսդրական փոփոխություններին: Նրանք այն տեսակետը հայտնեցին, որ ծխախոտի ակցիզային հարկի փոփոխման ժամանակ հարկ է հաշվի առնել երկրի ընդհանուր տնտեսական կացությունը, ինչպես նաեւ տարբերակում չդնել տեղական եւ ներմուծվող ծխախոտի հարկման չափի վրա:
Ա. Մ.